Գյումրիում ընդդիմությունն ավտոերթ է անցկացրել

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ինչպես նաև «Ես համաձայն չեմ» շարժման ներկայացուցիչներն ավտոերթ են անցկացրել Գյումրու փողոցներում։

«Ես համաձայն չեմ» շարժման առաջնորդ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այս ավտոերթը մեր սովորական ավանդական ավտոերթերից տարբերվում էր նրանով, որ նշում էինք մեր Առաջին Հանրապետության տոնը։ Քաղաքացիներին բացի իրազեկելուց, որ օր առաջ պիտի ազատվել այս իշխանություններից, որպեսզի չկորցնենք պետականությունը, միևնույն ժամանակ նաև հիշեցրինք, թե ինչքան լավ բան է հանրապետություն ունենալն ու հանրապետության տոն նշելը»։

Նա նշեց, որ ավտոերթն անցել է առանց միջադեպերի, ոստիկանությունը պատշաճ հսկողություն է իրականացրել։

Ավտոերթն ավարտվել է հարգանքի տուրք մատուցելով Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ 19-րդ դարավերջի ու 20-րդ դարի սկզբի պետական գործիչների կիսանդրիներն են տեղադրված։

Արմիկ Մովսիսյան