Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը. Արայիկ Հարությունյան

Լուրեր

27.03.2026 | 10:44
Երեխաների առցանց անվտանգությունը՝ պետական ռազմավարական առաջնահերթություն․ ԲՏԱ նախարարը քննարկման է մասնակցել
27.03.2026 | 10:40
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 8-րդն են գեղասահքի աշխարհի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 27-ի դրությամբ
27.03.2026 | 10:16
Հրդեհ Եղեգնաձոր քաղաքում
27.03.2026 | 10:01
Պենտագոնը կարող է լրացուցիչ 10,000 զինվորականի ուղարկել Մերձավոր Արևելք. WSJ
27.03.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.03.2026 | 09:33
ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից
27.03.2026 | 09:28
Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը
26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին ուզում եմ իմ շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքը հղել ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Մեր բազմադարյա պատմության տարբեր շրջափուլերում ստիպված ենք եղել կանգնել նույն մարտահրավերների առջև, դիմակայել նույն փորձությունները, անցնել նույն դժվարությունների միջով: Եվ, չնայած ճակատագրի ծանր հարվածներին, միշտ կարողացել ենք ուժ գտնել մեր մեջ և շարունակել ապրել՝ լուռ ամոքելով չսպիացող վերքերը, նորից ու նորից կառուցելով մեր ավերված տունն ու օջախը, շենացնելով հայրենի հողն ու երկիրը:

Վկան՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, և արդյունքում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը, որն այն ժամանակ անիրականանալի երազանք էր թվում ցեղասպանություն ապրած հայ ժողովրդի համար:

Արցախյան 44-օրյա պատերազմը մեզ կրկին կանգնեցրեց բարդագույն խնդիրների առջև: Մեր առջև կրկին ծառացավ Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն ոտնահարված մեր հիմնարար իրավունքները պաշտպանելու և այդ ճանապարհին միավորվելու, բոլորի ջանքերն ու ներուժը մեկտեղելու, համընդհանուր ուժերով համազգային խնդիրները լուծելու հրամայականը:

Ամուր ազգային պետությունը համայն հայության գոյության գրավականն է ու երաշխավորը: Դա՛ է Հայաստանի Առաջին Հանրապետության կարևոր դասը, դա՛ է պատմական հերոսամարտեր կերտած մեր սուրբ նահատակների պատգամը, որը պետք է անխախտ ուղենիշ լինի յուրաքանչյուր հայի համար:

Ուրեմն, ամեն մեկս մեր տեղում պարտավոր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն հայոց պետականության զորացման, հանուն հայ ժողովրդի հավերժական ու անխափան երթի»: