Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
27.05.2022 | 22:07նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին համատեղության կարգով Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,- ասված է հրամանագրում։