ԱՄՆ դեսպան Թրեյսին իր ազգականների հետ այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս շաբաթվա սկզբում դեսպան Թրեյսին իր ազգականների հետ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում էր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Դեսպանը նրանց ներկայացրեց Հայաստանի անզուգական ճարտարապետական կոթողները, Վայոց Ձորի և Սյունիքի անկրկնելի բնաշխարհը, տեղական համեղ ճաշատեսակները` համեմված հայ մարդկանց ջերմ հյուրընկալությամբ։
Դեսպան Թրեյսին ու իր ազգականները սիրով ու խանդավառությամբ ծանոթացան հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը` Վայոց Ձորի սրտում գտնվող #Նորավանքից մինչև բարձր ժայռին ծվարած ու գեղատեսիլ կիրճին նայող #Տաթևի վեհասքանչ վանք ու #Մեղրու գոհար հանդիսացող Սբ․ Հովհաննես եկեղեցի, որի եզակի որմնանկարների պահպանության հարցում իր ներդրումն է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ԱՄՆ դեսպանի «մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը»։

Իսկ Խնձորեսկ քարանձավային քաղաքը բացահայտելու նրանց ծրագիրն այս անգամ անձրևի պատճառով չիրականացավ, ինչը նշանակում է, որ պետք է նորից վերադառնալ Սյունիք:

Հայաստանի չքնաղ բնաշխարհն ու պատմամշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացված են Վայոց Ձորում ու Սյունիքում։

Հայաստանի հարավը ճանապարհորդի համար երազանքների ուղղություն է՝ հասանելի, ապահով ու ոչ ամբողջովին բացահայտված։

Ահա մի քանի դրվագ այս գեղեցիկ ուղևորությունից, որոնք կոգեշնչեն ձեզ անպայման այցելել այդ վայրերը հենց այս ամռանը՝ ձեր հարազատների ու հյուրերի հետ։