Ո՞ւմ է սպառնում մանդատազրկումը. ընդդիմադիր պատգամավորներից մեկը «բժշկի թուղթ» է ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսն անհարգելի բացակայությունների պատճառով, հնարավոր է, հայտնվեն մանդատները կորցնելու վտանգի առաջ:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Չարչյանը, Անդրանիկ Թևանյանը, Ասպրամ Կրպեյանը ունեն 100-ից մինչև 150 բացակայություն:

«Պատգամավորը կարող է անհարգելի բացակայությունների հիմքով զրկվել պատգամավորական մանդատից, եթե մեկ կիսամյակայի ընթացքում ունի քվեարկություններից կեսից ավելիի անհարգելի բացակայություն»,- ասում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Վերջնական տվյալները պարզ կլինեն հուլիսին և, ըստ Վարդանյանի, միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե ո՞ր պատգամավորները կզրկվեն մանդատներից:

Խորհրդարանը պատգամավորին մանդատից զրկելու լիազորություն չունի: ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի համաձայն՝ լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը դիմում է Սահմանադրական դատարան:

Նշենք, որ խորհրդում մեծամասնություն են կազմում իշխող ՔՊ-ական պատգամավորները: Նույն հարցով ՍԴ կարող է դիմել նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: Բարձր դատարանը պետք է որոշում կայացնի մեկ ամսվա ընթացքում:

«Հայաստան» խմբակցության՝ 100-ից ավելի բացակայություն ունեցող պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ընդդիմադիրները մանդատները կորցնելուց չեն վախենում: Թեև, պատգամավորի կարծիքով, իշխանություններն այս գործընթացը որպես ճնշում են կիրառելու:

Այնուհանդերձ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, օրինակ, բժշկական հաստատությունից բացակայությունները հիմնավորող փաստաթուղթ է ներկայացրել ԱԺ աշխատակազմ: Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը բացառում է, որ ընդդիմադիրներն այդ տարբերակով կկարողանան բացակայությունները հարգելի դարձնել:

Արեգնազ Մանուկյանը մեր հեռախոսազանգերն այսօր անպատասխան թողեց: Իսկ նրա թիմակից Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ գործընկերը որոշակի ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել և փաստաթղթեր է ներկայացրել այդ ժամանակահատվածի համար: Նա հերքեց իշխանական մամուլում տարածված այն հրապարակումները, թե ընդդիմադիրները պատրաստվում են բժշկի թղթերով արդարացնել Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիաների ընթացքում կուտակած բացակայությունները:

ՔՊ-ում, ըստ Վլադիմիր Վարդանյանի, դեռ որոշում չունեն՝ հուլիսին ՍԴ դիմելո՞ւ են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին մանդատից զրկելու հարցով, թե՞ ոչ: Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, սակայն, միանշանակ պնդում է՝ բացակայություններն անհետևանք չեն մնալու:

Լիլիթ Գալստյանը հակադարձում է, թե իշխանությունն է տապալում ընդդիմադիրների խորհրդարանական օրակարգերը․ «Մենք երեք հատ արտահերթ նիստ ենք հրավիրել Արցախի և սահմանների թեմայով, բայց իշխող ուժը չի եկել, հիմա մե՞նք ենք տապալում ԱԺ աշխատանքները, թե՞ իրենք»։

Թեև ընդդիմադիրները հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել, սակայն խորհրդարանի բնականոն աշխատանքներին վերադառնալու մասին խոսք չկա: Թե հուլիսից հետո քանի՞ պատգամավոր կզրկվի մանդատից, ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան