Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանների դելիմիտացիայի հարցով Ադրբեջանի հանձնաժողովի հետ հանդիպումը

Լուրեր

28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Բոլորը

Սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին նիստը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին երկու երկրների միջպետական սահմանին, անցել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

«Մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումն անցկացրինք սահմանին, քննարկեցինք բացառապես կազմակերպչական հարցեր՝ կապված հետագա համատեղ աշխատանքի հետ, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս պայմանավորվածություններ չկան սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն հաստատումներ կան, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է նա։

Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ նախանշված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը։

«Այս հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։ Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։