Գուցե Ամիրյանը հիմա հրաժարական տվեց, որպեսզի ՀՀԿ-ին ուղղված քարերից մեկը իրեն էլ չդիպչի․ Էդուարդ Զորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Բոլորը

«Հանրապետական կուսակցությունը պետք է վաղուց հասկանար, որ ոչ թե իրենց դեմ խաղ չկա, այլ ժողովրդի դեմ խաղ չկա։ Իսկ ընդհանրապես պետք չէ մտածել՝ ում դեմ խաղ կա և ում դեմ ոչ․ իրենք պարտավոր են կատարել ժողովրդի կամքը»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։

Երգահանը Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնում է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին․ «ԱԺ հատուկ նիստի հարցուպատասխանը լսելուց հետո հասկացա, որ մինչ այդ մենք վարչապետ չենք ունեցել, ինձ համար միակ անփոխարինելին Նիկոլ Փաշինյանն է, վերջին զարգացումները բերեցին նրան, որ Նիկոլին մենք տեսանք բոլոր կողմերից»։

Պարոն Զորիկյանն անդրադառնում է նաև մշակույթի նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրաժարականին․ «Դրական եմ վերաբերվում նրա այդ քայլին։ Եթե լավ նախարար է, կարծում եմ՝ հաջորդ կառավարության մեջ կընդգրկվի։ Գուցե Ամիրյանը հենց հիմա գնաց այդ քայլին, որպեսզի ՀՀԿ-ին ուղղված քարերից մեկը իրեն էլ չդիպչի»։

Երգահանը նկատում է, որ ժողովուրդը այս վերջին օրերին վերականգնեց հավատը ինքն իր ուժի հանդեպ և պետք է աշխատի առաջիկայում ևս չկորցնել այդ հավատը, լինել պահանջատեր։

Աննա Բաբաջանյան