Դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 00:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: