Բռնցքամարտի ԵԱ․ հայ մարզիկները շարունակում են հաղթական ելույթները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում շարունակում է ընթանալ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցումային 4-րդ օրն է և արդեն կարող ենք ամփոփել 1-ին մրցահերթը։ Մեր հավաքականի 3 հզոր բռնցքամարտիկները` Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը և Գուրգեն Մադոյանը հաղթանակով են սկսել իրենց մրցելույթները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ 63.5 կգ քաշային կարգում հաղթանակ տոնել են մեր մարզիկ Հովհաննես Բաչկովը, Չեխիայից Պետր Նովակը, Հունգարիայից Ռիչարդ Կովաչը, Իսրայելից Ահմադ Շթիվին, Ուկրաինայից Յարոսլավ Խարցիզը, Իսպանիայից Ադրիան Թիամ Կրեուսը, Ֆրանսիայից Լունես Համրաուին և Շոտլանդիայից Ռիս Լինչը։ 67 մեր մարզիկներից հաղթանակ է գրանցել Գուրգեն Մադոյանը, որը 2-րդ ռաունդում 3 անգամ նոկդաունի ենթարկեց մրցացկին: Նույն քաշային կարգում հաղթել են նաև Վրաստանից Լաշա Գուրուլին, Ուելսից Յոան Քրոֆթը, Գերմանիայից Դանիել Կրոտերը, Լեհաստանից Դամիան Դուրկաշը, Մոլդովայից Ալեքսանդրու Պարաշիվը, Շոտլանդիայից Թայլեր Ջոլին և Սերբիայից Վախիդ Աբասովը։ Գերծանր (+92) քաշային կարգում հաղթանակ տոնել Դավիթ Չալոյանը։ Բացի Դավիթից հաջողության հասան նաև Այուբ Գադֆա Դրիսսի Էլ Այսաուն՝ Իսպանիայից, Օմար Մուհամեդ Շիհան՝ Գերմանիայից, Բերաթ Ասարը՝ Թուրքիայից, Դելիշուս Օրայը՝ Անգլիայից, Ահմեդ Հագագը՝ Ավստրիայից, Նիկոլոզ Բեգաձեն՝ Վրաստանից և Նելվի Ռաման Հեսս Տիաֆաքը՝ Գերմանիայից։ Այսօրվա 2-րդ մրցահերթում 92 կգ քաշային կարգում իրենց ուժերն են չափելու մեր հայ մարզիկը` Նարեկ Մանասյանը սլովակ Դավիդ Միխալեկի դեմ։