ԱԺ-ն քննարկում է Վերահսկիչ պալատի 2017 թ-ի տարեկան հաշվետվությունը. կա պաշտոնական լիազորությունը չարաշահելու դեպք

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում  է Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանականներին տեղեկացրեց, որ տարեկան հաշվետվության արդյունքները ամփոփվել են թվով 18 հաշվետվություններում:
Յոլյանի փոխանցմամբ՝  արձանագրված նյութերից երեքում Վերահսկիչ պալատի խորհուրդը ունեցել է քրեաիրավական բնույթի կասկածներ, որոնք ուղարկել է գլխավոր դատախազություն: Դրանք են՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ԴԱՀԿ ծառայության և ՀՀ-ում տավարաբուծության զարգացման գյուղնախարարության ծրագրի մասով արձանագրությունները:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքի փաստերի առիթով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել օրերս: Յոլյանը, նախաքննության գաղտնիության սկզբունքներից ելնելով, խուսափեց առավել մանրամասն այդ մասին խոսել՝ նշելով, որ ավելի ուշ կանդրադառնան հարցին:

Հաշվեքննիչ պալատի նախագահը խոսեց նաև ծրագրերի անարդյունավետ կիրառումից՝ որպես օրինակ նշելով գյուղատնտեսական տեխնիկայկի ձեռքբերման հարցը:

«Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության զարգացման նպատակով երկրում կա գյուղտեխնիկայի խիստ կարիք: Այդ նպատակով կառավարությունը 2015-17-ի ընթացքում 8 մարզում ստեղծել է 113 գյուղատնտեսական կոոպերատիվներ, գնել է շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի 406 միավոր գյուղտեխնիկա: Ստուգմամբ հայտնաբերվել է, որ գյուղատնտեսության նախարարությունը կոոպերատիվների կարիքներին անհրաժեշտ գյուղտեխնիկայի ուսումնասիրություն չի իրականացրել, կոոպերատիվների գործունեության եւ ստացված գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրականացրել, քիչ չեն դեպքերը, երբ ստացված տրակտորները չեն շահագործվում գյուղգործիքների բացակայության պատճառով կամ հակառակը՝ տրակտորի բացակայության պայմաններում ձեռք են բերվել միայն գյուղգործիքները: Գյուղտեխնիկայի մի մասը չի շահագործվել, իսկ օգտագործվող գյուղտեխնիկայի պարագայում աշխատել է ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ: Ստացված գործիքների մի մասը չի շահագործվում՝ հողատիպերին չհամապատասխանելու պատճառով և պահվում է բացօթյա ու ոչ պատշաճ պայմաններում»,- ասաց Յոլյանը:

Խորհրդարանն այս պահին շարունակում է  հարցի քննարկումը: