Թուրքիան գաղտնի բանակցություններ է վարում ՌԴ-ի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու շուրջ․ Reuters

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Բոսֆորով ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Թուրքիան և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ բանակցություններ է վարում Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ: Քանի որ Թուրքիայից է միջանցք բացվելու, այդ հացահատիկի պահանջարկ է առաջացել՝ նպատակային շուկաներ հասնելու համար: Բանակցությունները դեռևս շարունակվում են»,- ասել է լրատվականի աղբյուրը՝ հավելելով, որ բանակցությունները գաղտնի բնույթ են կրում։

Իրավիճակին ծանոթ ևս երկու աղբյուր հաստատել է բանակցությունների փաստը, որ Թուրքիան կօգնի Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը։ Reuters-ի զրուցակիցներից մեկն ասել է, որ չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն՝ Թուրքիան Ռուսաստանի կողմից ավելի «չեզոք» է համարվում, քան Դաշինքի մյուս արևմտյան անդամները:

Գործակալությունը մեջբերում է Ստամբուլում գտնվող Bosphorus Observer խորհրդատվական ընկերության ղեկավար Յորուք Իշըքին, որը կարծում է, որ Թուրքիան կարող է առաջարկել իր ռազմական նավատորմի նավերը՝ տրանսպորտային նավերի անվտանգությունն ապահովելու և միջանցքներն ականազերծելու համար:

Տաթև Ֆռանգյան