Մասնակի կփոխհատուցվի սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարը

Լուրեր

08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանամերձ համայնքների ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ հիմնավորման՝ անցյալ տարի իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 945 ուսանող:

Նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135,397,740 դրամ: Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18,275,700 դրամ:

Որոշման համաձայն՝ գերազանցությամբ սովորողների համար նախատեսվել է 60 տոկոս, իսկ մյուս ուսանողների համար՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորություն: Այդ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կիրականացվի պետբյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին: