Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում գործողություն իրականացնել, եթե սպառնալիքը մեծանա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե սահմանային գոտում սպառնացող վտանգը մեծանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիայի համար սպառնալիքը սկսել է մեծանալ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի անցկացման գոտում և այլ ուղղություններում։ Մենք անցկացրել ենք այդ գործողությունները, որպեսզի վերացնենք վտանգը։ Սակայն եթե վտանգը նորից աճի, ապա մեր պարտքն է՝ միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ Ամերիկացիները, ինչպես մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գործընթացում, ասում են, որ հասկանում են մեր մտահոգությունները։ Մեր անհանգստությունն իրական է»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը խոստացել է նվազեցնել ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը թուրքական սահմանից մինչև 30 կմ խորության վրա գտնվող տարածքներում, սակայն «խոստումը չի կատարվել»։

«Նույնը վերաբերվում է նաև Ռուսաստանին։ Մենք նրանց հետ ևս պայմանավորվել էինք։ Երկու երկրները պատասխանատվություն են կրում ներկա փուլում։ Ի վերջո, դա տեղի չի ունեցել, և ահաբեկչությունները վերջին շրջանում ավելացել են։ Մենք չենք կարող մնալ կապված ձեռքերով»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ նոր ռազմական հարձակում կարող է մեկնարկել Սիրիայի հյուսիսում։

Էմմա Չոբանյան