Թուրքիան որոշակիորեն սինխրոնացնում է հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացի հետ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ ու հետաքրքրվեց, թե Արդյոք առաջիկայում հնարավո՞ր է հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում:

«Ես մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին, չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացը շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Անկարայում և Երևանում:

Այս պահին կարող եմ ասել, որ, ցավալիորեն, որքան էլ հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ գործընթացն առանց նախապայմանների է, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս գործընթացն Ադրբեջանի հետ տեղի ունեցած մեր գործընթացի հետ: Սա, իհարկե, կառուցողական հավելյալ արժեք չի հաղորդում գործընթացին, ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը:

Քննարկումները շարունակվում են: Այս պահին որևէ էական, շոշափելի արդյունք, ցավոք սրտի, չկա: Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք այդպիսի արդյունքներ ունենալ:

Մենք հաստատակամ ենք ու անկեղծ մեր հրապարակային հայտնած դիրքորոշման մեջ, հետաքրքրված ենք սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ:

Կուզեինք նույնը տեսնել թուրքական կողմից: Թուրքիայի արտգործնախարարի զանազան ժեստերը չեն նպաստում այդ գործընթացին»,- պատասխանեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: