Բեռլինն աջակցում է Լեռնային Ղարաբաղ և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի վերադարձին․ Բաքվում Գերմանիայի դեսպան

Լուրեր

28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան հետաքրքրված է, որ Արցախում ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ հայերը խաղաղ ապրեն։ Բնակիչների այնտեղ վերադարձը կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին ադրբեջանական Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Բաքվում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը։

«Վերաբնակեցումը պետք է հանգեցնի խաղաղության ու հաշտեցման։ Իհարկե, կապ չունի, թե նրանք ինչ էթնիկ ծագում ունեն, նրանք պետք է որոշվեն շրջանով, որտեղից սերում են։ Եվ մենք ակնկալում ենք, որ երբ ադրբեջանցիները հաստատվեն այնտեղ, վաղ թե ուշ կապեր կհաստատեն հայերի հետ, նաև այնտեղ տեղափոխվածների հետ ու հակառակը։ Ընդհանուր վերաբնակեցումը նշանակում է, որ ադրբեջանցիները մի օր կվերադառնան Ստեփանակերտ, իսկ հայերը՝ Հադրութ ու այդպես շարունակ»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ այդ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական ​​կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևի հետ Շուշի կատարած այցի ընթացքում։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել նաև այդ տարածքների վերականգնման հնարավորությունների շուրջ»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ օրերս Մանիգն այցելել էր Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։

Էմմա Չոբանյան