ԱՄՆ-ում հրաձիգը կրակ է բացել տարրական դպրոցում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱՄՆ Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է տարրական դպրոցի առնվազն 19 աշակերտ և մեկ ուսուցիչ, հայտնում է BBC-ն։  Եվս 13 երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանք ունեն տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ 66-ամյա մի կին և 10-ամյա մի աղջիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հարձակումն իրականացնող 18-ամյա Սալվադոր Ռոմասին իրավապահները փոխհրաձգության ժամանակ չեզոքացրել են։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով նա եղել է նույն դպրոցի միջնակարգ դպրոցի աշակերտ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, որ սգում է զոհվածների ընտանիքների հետ միասին ու կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել լոբբիի դեմ, որի հետևանքով պարբերաբար արգելափակվում է զենքի առևտուրը սահմանափակող օրենքների ընդունումը:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով՝ հրաձիգը  մեքենայով մոտեցել է դպրոցին, մտել է շենք ու կրակ բացել։

Նա զինված է եղել ատրճանակով և AR-15 կիսաավտոմատ հրացանով, կրել է նաև զրահաբաճկոն:  Մինչ դպրոց հասնելը Ռոմասը կրակել սպանել է իր տատիկին, հայտնում են ոստիկանության աղբյուրները։ Հաղորդվում է, որ կրակոցներից հետո նա բարիկադավորվել է դպրոցի շենքում: Associated Press-ի տեղեկություններով նրան գնդակահարել է ԱՄՆ սահմանապահ ծառայության աշխատակիցը, որը դեպքի պահին եղել է դպրոցի մոտակայքում և շտապել է այնտեղ, երբ լսել է կրակոցների ձայնը։

 

Տաթև Ֆռանգյան