Ի՞նչ են պայմանավորվել Գրիգորյանն ու Մուստաֆաևը. այսօր սահմանին տեղի է ունեցել նրանց առաջին հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Փաշինյան-Ալիև բրյուսելյան կիրակնօրյա հանդիպումից 24 ժամ էլ չանցած Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների կազմերը: Հայկական կողմից հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են նաև արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալը, ներկայացուցիչներ ԱԱԾ-ից և այլ գերատեսչություններից։ Այսօր միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը։

Ուշագրավ է, որ սահմանազատման հարցերի հայկական հանձնաժողովը բաղկացած է 11 պաշտոնյայից, մինչդեռ ադրբեջանական կողմից ընդգրկել է 23 ներկայացուցիչ: Ադրբեջանի փոխվարչապետից զատ՝ հանձնաժողովի կազմում են նաև Նախիջևանի փոխվարչապետը, փոխնախարարներ, հատուկ ծառայության ներկայացուցիչներ և օկուպացված շրջանների ղեկավարներ: ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարում է՝ Երևանը հանձնաժողովի կազմում ներառել է այնքան ներկայացուցիչ, որքան բավարար է սահմանազատման աշխատանքների համար։

Հանձնաժողովների կազմերի հրապարակումից շատ չանցած Ալիևը դարձյալ հիշել է «Զանգեզուրի միջանցքի» թեզի մասին։ Ադրբեջանի նախագահն Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Բրյուսելում, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի սուվերեն տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին:

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել․ Ալիևին արձագանքելով՝ «Արմենպրես»-ին փոխանցել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար, և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է չկիսել իշխանության վարած արտաքին քաղաքականությունն ու Արցախյան հարցի կարգավորման շուրջ մոտեցումները: Նրանք այսօր, ի նշան բողոքի, շրջափակել էին Հայաստանի Արտաքին գործերի նախարարության շենքը՝ քննադատելով Շառլ Միշելի վերջին հայտարարության շեշտադրումները:

Հիշեցնենք՝ Շառլ Միշելը կիրակի տեղի ունեցած հանդիպումից հետո հայտնել էր, թե Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է «անդրադարձ կատարել նաև Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը»: Երևանում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պնդում են՝ Փաշինյանն Արցախի կարգավիճակի հարցում հետքայլի ազդակներ է փոխանցել, ինչով էլ պայմանավորված է Միշելի հայտարարությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Միշելի հայտարարությունը վերլուծելով՝ պնդում է, որ Հայաստանը Բրյուսելում հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։

Նիկոլ Փաշինյանի թիմակից Արման Եղոյանը, սակայն, հակադարձում է՝ Արցախի կարգավիճակի հարցն անորոշ վիճակում է:

Ուշագրավ է, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու շուրջ ընդդիմության քննադատություններին:

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել է՝ Ալիևի հետ հանդիպումից հետո հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան