Թուրքիան Ազգային տիեզերական ծրագիր է գործարկել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Թուրքիայի Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտնում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային տիեզերական ծրագրի շրջանակում գործարկել է «Թուրքիայի տիեզերական գիտական ​​առաքելությունը», գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նախարարության հայտարարության մեջ նշվում են նախագծի մանրամասները, որի մասին Էրդողանը նախօրեին հայտնել է կառավարության նիստից հետո։

Նշվում է, որ թուրք գիտնականները տիեզերագնացների հետ միասին կկարողանան գիտական ​​սարքավորումներ ուղարկել միջազգային տիեզերակայան։ Այս կերպ հնարավոր կլինի հետազոտություններ կատարել տիեզերական միջավայրի ձգողականության հարցում։ Հաղորդվում է, որ տիեզերական առաքելությունը տևելու է 10 օր։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ազգային տիեզերական ծրագրի շրջանակում, տիեզերական գիտական առաքելության իրականացմամբ, Թուրքիան հնարավորություն կունենա գիտափորձեր անցկացնել՝ օգտագործելով միջազգային տիեզերակայանի ենթակառուցվածքը։ Նշվում է, որ այս հեղինակավոր առաքելության շնորհիվ Թուրքիան կհայտնվի իրենց քաղաքացիներին տիեզերք ուղարկած երկրների թվում։

Էմմա Չոբանյան