Թուրքիան խախտում է ՌԴ-ին պատժելու՝ Արևմուտքի միջազգային կոնսենսուսը․ Պետքարտուղարության նախկին խորհրդական

Լուրեր

26.11.2024 | 16:24
Արթուր Պողոսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպելու և ՔԿ նախագահ նշանակվելու հավանականության մասին
26.11.2024 | 16:11
Անկարան ԱՄՆ-ից արտոնություն է ուզում․ պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի կարողանա ՌԴ-ին վճարել բնական գազի համար
26.11.2024 | 16:04
Ռուսական և վրացական կողմում 600 հայկական բեռնատար է սպասում սահմանն անցնելուն․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ
26.11.2024 | 15:53
Կովկասում կայունություն ձեռք կբերվի Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի միջոցով․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
26.11.2024 | 15:45
Դրոշակից ճանաչեցի, որ պատգամավոր է. ավտոբուսի վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 15:37
Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է
26.11.2024 | 15:26
Սկզբունքային հարց է դարձե՞լ իմ խոսափողն անջատելը․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 15:19
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացին
26.11.2024 | 15:06
Հունաստանը Հայաստանին զենիթահրթիռային համակարգեր կփոխանցի, Էդուարդ Հակոբյանը ՊԵԿ նախագահ կնշանակվի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2024 | 15:02
Ուղևորներն ասում էին` իջեք, գնացեք. ավտոբուսի վարորդը որպես Ասլանյանի հետ վիճաբանած անձ մատնանշեց փաստաբանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 14:51
Նախարար Վահե Հովհաննիսյանը պետք է հրաժարական ներկայացնի․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 14:48
Որևէ ամբուլատորիա չի փակվում, տարանջատվում է տնօրենի պարտականությունը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 14:46
Ուկրաինան հայտարարել է ռուսական ԱԹՍ-ների կողմից ռեկորդային հարձակման մասին
26.11.2024 | 14:29
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով հարցաքննվում է ավտոբուսի վարորդը․ ՈՒՂԻՂ
26.11.2024 | 14:27
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների օրը
Բոլորը

Բայդենի վարչակազմը հսկայական գործ է կատարել տրանսատլանտյան միասնության խթանման համար Ուկրանիայի վրա հարձակման համար ՌԴ-ին պատժելու նպատակով և սահմանափակելու նրա հնարավորությունները ապագայում այլ երկրների դեմ ագրեսիայի համար: Սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարօրինակ ու անորոշ դաշնակից է։ Այս մասին The National Interest-ում հրապարակված հոդվածում գրում է Կոլումբիայի համալսարանի Խաղաղության ամրապնդման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը, որը Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք աշխատել է որպես Պետքարտուղարության ավագ խորհրդական և արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետ:

Նա գրում է, որ Թուրքիան քննադատում է Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն հրաժարվում է  միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, ըստ նրա, խաղում է հակամարտության երկու կողմերի հետ՝ իր տարածաշրջանային հզորությունն ու տնտեսական օգուտներն ուժեղացնելու համար:

Ֆիլիպսը նշում է, որ Թուրքիան միջազգային կոնսենսուսից բաժանվել է։ Էրդողանը գտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերությունների պահպանումը կնվազեցնի հակամարտության ազդեցությունը Թուրքիայի տնտեսության վրա և օգուտ կբերի Անկարային քաղաքական առումով։ Ռուսաստանի հետ բիզնես վարելը վտանգավոր որոշում է Թուրքիայի համար․ թուրքական մասնավոր և պետական բանկերը կարող են ենթարկվել միջազգային վերահսկողության, նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար խիստ պատիժների հնարավորություն կա։

Բացի այդ, Թուրքան մերժում է միանալ ՆԱՏՕ-ի անդամներին, որոնք ռազմական տեխնիկա են ուղարկում Ուկրաինա։ Անկարան մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ Ռուսաստանից գնված C-400-ներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ Անկարան նաև հրաժարվել է ուղարկել խորհրդային ժամանակաշրջանի այլ զինատեսակներ, որոնք կարող էին օգնել Ուկրաինայի ինքնապաշտպանությանը:

Դեյվիդ Ֆիլիպսը նաև գրում է, որ Թուրքիայի տեսակետն Արևմուտքի հետ պառակտվել է նաև ռուս օլիգարխների հարցում․ մինչ Արևմուտքը նրանց նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, Թուրքիան դարձել է ռուս օլիգարխների ունեցվածքի հանգրվան։

«Քանի որ երկու եվրասիական երկրներ կառավարվում են ավտոկրատների կողմից, տրամաբանական է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն որոշակի ռազմավարական դաշնակցություն։ Պուտինիզմը Ռուսաստանում կառավարման համակարգն է, որը բնութագրվում է քաղաքական և ֆինանսական ուժերի կենտրոնացմամբ նախկին հետախուզական պաշտոնյաների ձեռքում։ Էրդողանիզմը պոպուլիստական ավտորիտարիզմի ձև է։ Իր հիմքում կոռումպացված է, այն շովինիստական է, ազգայնական, խտրական էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Երկու երկրներում էլ իշխանությունը գոյություն ունի ղեկավարության շահերն առաջ տանելու համար, այլ ոչ թե ընտրողներին ծառայելու»,- գրում է Ֆիլիպսը։

Նա նշում է, որ Էրդողանի բռնատիրության տակ գտնվող Թուրքիան նույնպես մեկուսացման եզրին է։ Էրդողանը հուսով է, որ պատերազմն ու պատժամիջոցները կշեղեն թուրք ընտրողների ուշադրությունը, երբ նրանք կգնան ընտրատեղամասեր 2023 թվականին։

«Թուրքիան գտնվում է ճամփաբաժանին։ Մի ուղու վրա են բարեփոխումները՝ հանդուրժողականությամբ նրանց համար, որոնք ցանկանում են իսկապես ժողովրդավարական Թուրքիա, որը հարգում է փոքրամասնություններին և մարդու իրավունքները: Մյուս կողմում՝ տիրում է ավելի շատ կլեպտոկրատիա և մարդու իրավունքների խախտումներ, քանի որ Թուրքիան դառնում է Եվրատլանտյան համայնքում վտարված ու մեկուսացած»,- եզրափակում է հոդվածը Դեյվիդ Ֆիլիպսը։

Էմմա Չոբանյան