Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածներից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդների խնդրանքով։ Նա այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցում, գրում է Current time-ը։

«Նշված առաջնորդների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ես հրահանգել եմ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, Շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին և Միացյալ Նահանգների զինված ուժերին, որ չենք իրականացնի վաղը նախատեսված հարձակումը Իրանի վրա: Բայց նաև հրահանգել եմ նրանց պատրաստ լինել Իրանի վրա լայնածավալ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր չկնքվի»,- գրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ շուտով կկնքվի համաձայնագիր, որով Թեհրանը չի կարողանա միջուկային զենք ունենալ։

Ավելի վաղ Axios-ը և CNN-ը հայտնել էին, որ Թրամփը շուտով իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ ԱՄՆ նոր ռազմական գործողությունների տարբերակները։ Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը կհանդիպի իր ազգային անվտանգության թիմի հետ։ Այլ մանրամասներ չեն տրամադրվում։

The New York Times-ը գրել էր, որ մայիսին Թրամփի մերձավոր օգնականները պատրաստել են Իրանին նոր հարվածներ հասցնելու ծրագրեր, եթե Սպիտակ տունը որոշի սրել հակամարտությունը։ Առաջարկվող տարբերակների թվում են  իրանական ռազմական օբյեկտների լայնածավալ ռմբակոծությունը, ինչպես նաև հարստացված ուրանն Իրանից դուրս բերելու ցամաքային գործողությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի