Քննարկվել է հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության խնդիրը

Լուրեր

07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH – International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Վարդուհի Սահակյանը:

Հանդիպման ընթացքում փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը կարևորել են համագործակցությունը Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ և համապատասխան ծրագրեր ներկայացնելու պատրաստակամություն հայտնել՝ հետագա գործակցության իրականացման նպատակով:

Վալերի Ֆրելանդն իր հերթին ներկայացրել է դաշինքի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն հիմնադրվել է 2017 թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությամբ՝ միտված կոնֆլիկտային և հակամարտային ու հետհակամարտային տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Նրա խոսքով՝ դաշինքը ֆինանսավորում են ութ երկրներ (Ֆրանսիա, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Լյուքսեմբուրգ, Չինաստան, Մարոկկո, Մոնակո) և չորս մասնավոր դոնորներ։

Նշվել է, որ հիմնադրումից ի վեր դաշինքը գործունեություն է իրականացրել շուրջ 30 երկրում՝ ֆինանսական և գիտական օժանդակություն ցուցաբերելով տարբեր հուշարձանների, թանգարանների ու դրանց հավաքածուների, ձեռագրերի ու արխիվների և ոչ նյութական ժառանգության պաշտպանության և վերականգնման համար:

Վալերի Ֆրելանդի խոսքով՝ Արցախում մշակութային հուշարձանների վերանորոգման ծրագրերում դաշինքը դիտարկում է ֆրանսիական «Œuvre d’Orient» ՀԿ-ն (քրիստոնեական հուշարձանների վերանորոգմամբ զբաղվող հասարակական կազմակերպություն) ներգրավելու հնարավորությունը։

Վալերի Ֆրելանդը փաստել է՝ Հայաստանում դաշինքը նպատակ ունի իրագործել հետևյալ ծրագրերը՝ Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի (Institut national du patrimoine) օժանդակությամբ ու հայ և ֆրանսիացի մասնագետների հետ Սյունիքի մարզում 17-18 դդ. Անապատ վանքի վերանորոգում և Հայաստանում հայկական պատմամշակութային հաստատությունների պահպանման, ամրապնդման և թվայնացման աշխատանքների իրականացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։