Բռնցքամարտի ԵԱ․ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը կմրցի լեհ մարզիկի հետ
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մենամարտերը կմեկնարկեն ժամը 18։00-ին․ տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից։
«Հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Մրցակիցը՝ Լեհաստանը ներկայացնող Արտոշ Գոլեբիևսկին է:
Ընդհանուր առմամբ այսօր կկայանա 12 մենամարտ»,- ասված է հաղորդագրությունում։