Թուրքիան չի կարող անտեսել իր դեմ Շվեդիայի պատժամիջոցները և կոնկրետ քայլեր է ակնկալում․ Էրդողան

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Երկակի ստանդարտները, որոնց բախվում է Անկարան միջազգային ասպարեզում, հաստատում են Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման կուրսի ճշմարտացիությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քոջաելիում «Թուրքիայի ազգային սուզանավեր» ծրագրի հերթական փուլի մեկնարկի միջոցառման ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ եթե 2022 թվականին Թուրքիան 80 տոկոսով կախված էր զենքի ներկրումից, ապա այսօր այդ ցուցանիշը իջել է 30 տոկոսի։ Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել մի շարք երկրների դիրքորոշման վրա, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառում։

Նա նշել է, որ երկրները, որոնք հրաժարվում են Թուրքիային զենք վաճառել, միաժամանակ, Սիրիայում «ահաբեկիչներին» զենքերով լի բեռնատարներ են փոխանցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով։

«Նրանք, որոնք այսօր բարձր գնահատական են տալիս Թուրքիայի ներդրմանը ՆԱՏՕ-ի առաքելությունում, դեռ երեկ խստորեն քննադատում էին Անկարային։ Չնայած Թուրքիայի ակնհայտ դերին ՆԱՏՕ-ում՝ մեր երկրի դեմ գործում են պատժամիջոցներ։ Մենք չենք կարող արհամարհել Անկարայի նկատմամբ Ստոկհոլմի սահմանափակումները։ Ակնկալում ենք կոնկրետ քայլեր Թուրքիայի ազգային անվտանգության հարցում, այլ ոչ թե ընդհանուր դիվանագիտական արտահայտություններ։ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որն անտեսում է Թուրքիայի անվտանգության հիմնարար պահանջները, օգուտ չի բերի ո՛չ Անկարային, ո՛չ էլ դաշինքին»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիային մեղադրում էին, որ իրենց օդաչուներն Արցախյան պատերազմի ժամանակ անմեղ մարդկանց էին սպանում։ «Մեր անօդաչու սարքերը, որոնց ձեռքբերումների մասին երգեր են հյուսում Ուկրաինայում, նրանք անվանում էին ղարաբաղյան պատերազմում անմեղ մարդկանց սպանելու մեքենաներ»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ Էրդողանը դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։

Էմմա Չոբանյան