ՔՏՀԱ տեսչական մարմնի բացահայտած իրավախախտումները. 2022 թ. 1-ին եռամսյակ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

2022 թվականի առաջին եռամսյակում վերահսկողական գործառույթների շրջանակներում քաղաքաշինության, տրանսպորտային անվտանգության, Էներգետիկայի և էներգասպառման, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառների վերաբերյալ կազմվել է 287 վարչական արձանագրություն, կայացվել 438 որոշում․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Ըստ բնագավառների վարչական արձանագրությունների և ընդունված որոշումների թվային պատկերը ստորև․

Տրանսպորտային անվտանգության բնագավառ

Տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (ստուգման ակտ): Կայացվել են 229 որոշում՝ վարչական տույժ նշանակելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառ

Իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում էներգետիկայի և էներգասպառման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 6 արձանագրություն (ստուգման ակտ)։ Կայացվել է 7 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին։ Վարչական վարույթը կարճելու մասին որոշում չի կայացվել։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառ

2022 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 19 արձանագրություն։ Կայացվել են 64 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 5 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։

Քաղաքաշինության բնագավառ

2022 թվականի առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 64 արձանագրություն։ Կայացվել են 129 որոշում՝ վարչական տույժ կիրառելու և 2 որոշում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին:

Հաշվետու ժամանակահատվածում վարչական տույժերի արդյունքում նշանակվել է 34 միլիոն 939 հազար դրամի տուգանք, որից 15 միլիոն 555 հազարը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 11 միլիոն 450 հազարը՝ քաղաքաշինության, 7 միլիոն 534 հազարը՝ տրանսպորտային անվտանգության, 400 հազարը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից։