Հիմնանորոգման աշխատանքներ են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հիմնանորոգման աշխատանքներ են  սկսվել։

«Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը գործում է 1934 թվականից: Շենքը նախագծել է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: Թամանյանական ձեռագիրն այստեղ ընդգծված է դռներից մինչև դահլիճի ձևավորում: Տարիների ընթացքում շենքը մասնակի նորոգվել է, բայց դրանով հիմնախնդիրները չեն լուծվել:

«Արդեն 40 տարուց ավելի այս շենքում որևէ լոււրջ փոփոխություն չի եղել: Նորոգումները եղել են դպրոցի խնայողությունների հաշվին՝ պարբերաբար այս կամ այն հատվածում»,-ասում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի դպրոցում շինարարական եռուզեռ է: Աշխատանքների ընթացքը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի անմիջական հսկողությամբ է:

«Մոտ 25 մլն դրամ է մեր տարեկան բյուջեից հատկացվել այս կենտրոնի նորոգմանը: Վերջին անգամ այստեղ հիմնանորոգում է իրականացվել 1980-ական թվականներին: Կարծում եմ, մոտ ժամանակներս աշխատանքները կավարտվեն: Իհարկե, այս բնույթի աշխատանքները շարունակական են լինելու, որպեսզի մեր երեխաները, մեր համաքաղաքացիները հարմարավետ պայմաններում ստանան երաժշտական և մշակութային գիտելքներ և հաճույքով հաճախեն կենտրոններ»,-ընդգծում է Լևոն Հովհաննիսյանը:

Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվեն դպրոցի սանհանգույցները, խմբակային պարապմունքների դասասենյակները: Կփոխվեն ու միանման կդառնան հնամաշ պատուհանները: Դրանք կլինեն փայտագույն ու շենքին համահունչ: Կնորոգվեն, կհարդարվեն պատերը: Տաղանդաշատ երեխաներին ու հանդիսատեսին ամբողջությամբ նորոգված կդիմավորի դպրոցի օվալաձև դահլիճը:

«Հատակը, պատերը կհարդարվեն, կդրվեն երկրորդ ձայնամեկուսիչ դռներ, որովհետև համերգի ժամանակ շենքի ձայները լսվում են: Դահլիճն իրավունք ունի լինելու լավ վիճակում, քանի որ այն Հայաստանի լավագույն դահլիճներից է և տեսքի, և ձայնային առումով: Երեխաները կրթվում են ոչ միայն ականջներով, այլև աչքով, և մենք ուզում ենք, որ անհամաչափություն չլինի: Գեղեցիկ միջավայր կստանանք, որն, առնվազն, 1, 2 տասնամյակ կծառայի»,-նշում է Տիգրան Հեքեքյանը:

Պատմամշակութային շենքում աշխատելիս կարևոր սկզբունքներից մեկը ժառանգածը պահպանելն ու վերականգնելն է: Աշխատանքների որոշակի ծավալներ կվերանայվեն ու կավելացվեն: Շենքային պայմաններից բացի Լևոն Հովհաննիսյանը նաև գույքային խնդիրներն է նկատում:

«Վերանորոգումն ավարտելուց հետո կանդրադառնանք նաև գույքին: Կտեսնենք, թե կոշտ գույքի առումով ինչ խնդիր ունենք և որոշակի չափով կհամալրենք»,-նշում է Լևոն Հովհաննիսյանը:
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում սովորում է շուրջ 450 սան: Պայմանների բարելավումը կարևոր է ոչ միայն նրանց, այլև մանկավարժների համար: Քաղաքային իշխանությունը փուլ առ փուլ անդրադառնալու է համայնքային ենթակայության կրթամշակութային մյուս օջախներին»,- ասված է հաղորդագրությունում։