Փախստականների թիվն աշխարհում առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը․ ՄԱԿ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները մարդու իրավունքների ոտնահարման և բռնության պատճառով, առաջին անգամ մեր մոլորակի վրա գերազանցել է 100 միլիոնը: DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակվել Ժնևում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից։

Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը և այլ զինված հակամարտությունները զգալի ներդրում են ունեցել իրավիճակի զարգացման գործում, նշում է ՄԱԿ-ի  փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի խոսքով՝ հարյուր միլիոնը և՛ սթափեցնող, և՛ մտահոգիչ թիվ է։

«Սա պետք է սթափության կոչ լինի՝ լուծելու և կանխելու կործանարար հակամարտությունները, դադարեցնել հալածանքները և լուծել այն հիմնական պատճառները, որոնք մղում են անմեղ մարդկանց փախուստի»,- նշել է նա:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում բռնի տեղահանվածների թիվը մինչև 2021 թվականի վերջը հասել է 90 միլիոնի՝ բռնության նոր ալիքների կամ երկարատև հակամարտությունների պատճառով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եթովպիան, Բուրկինա Ֆասոն, Մյանմարը, Նիգերիան, Աֆղանստանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:

Ուկրաինայում պատերազմը 2022 թվականին հանգեցրել է 8 միլիոն մարդու տեղահանմանն այս երկրի ներսում։ Բացի այդ, Ուկրաինայից հեռացել է ավելի քան 6 միլիոն փախստական։

Տաթև Ֆռանգյան