Աշխարհը շարժվում է դեպի ճգնաժամերի նոր դարաշրջան․ SIPRI-ի զեկույցը

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Բնապահպանական ճգնաժամի և անվտանգության ճգնաժամի համադրությունը վտանգ է ներկայացնում համաշխարհային խաղաղության համար, իսկ որոշում կայացնողները պատրաստ չեն «ռիսկի նոր դարաշրջանին», զգուշացնում են Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) փորձագետները մայիսի 23-ին հրապարակված զեկույցում:

Փաստաթուղթը ներկայացնում է միջազգային անվտանգության ապագայի մռայլ պատկերը, որը պայմանավորված է միջազգային  բնապահպանական ճգնաժամով՝ կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սակավությունը, բույսերի և կենդանիների որոշ տեսակների վերացում, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման շուրջ անվտանգության ճգնաժամով, COVID-19-ի համաճարակով և այլ սպառնալիքներով։

«Լուծումներ գտնելու համար պատասխանատու կառույցները չափազանց դանդաղ են արձագանքում», – զեկույցի նախաբանում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար և շրջակա միջավայրի հարցերով ԵՄ հանձնակատար Մարգոտ Վալստրյոմը:

Սոմալիում, օրինակ, մշտական երաշտը և կլիմայի փոփոխության այլ հետևանքները՝ զուգորդված աղքատության և թույլ կառավարության հետ,  նպաստում են իսլամիստական «Հարաքաթ ալ-Շաբաբ» արմատական խմբավորման ազդեցության գոտւ ընդլայնմանը, մինչդեռ Կենտրոնական Ամերիկայում կլիմայի փոփոխության ազդեցությունը հացահատիկի բերքի վրա՝ բռնության և կոռուպցիայի հետ զուգակցված, հանգեցրել է դեպի ԱՄՆ միգրացիայի աճին, ասվում է զեկույցում։

«Շատ բնապահպան փորձագետներ պնդում են, որ մենք այժմ գտնվում ենք կրիտիկական կետում. մենք կարող ենք կա՛մ թույլ տալ, որ բնապահպանական ճգնաժամն ավելի խորանա, կա՛մ ընդունել խնդիրը հիմա և ինչ-որ բան անել այն լուծելու համար»,- ասել է SIPRI-ի ղեկավար Դեն Սմիթը։ Վատ նորությունն այն է, որ այս չափազանց կարևոր պահը գալիս է այն ժամանակ, երբ միջազգային քաղաքականությունը սարսափելի վիճակում է»,- ընդգծել է  նա։

 

Տաթև Ֆռանգյան