ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ն՝ ընդլայնելով պատվաստանյութերի պահեստավորման կարողությունները

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև պատվաստումների շարունակականությունը. տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:

«Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է սառցային շղթայի կարողությունն ընդլայնելու կարևորությունը․ «Այս օրերին, երբ Հայաստանը փորձում է նոր թափ հաղորդել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներին, Հայաստանի՝ պատվաստանյութերի պահեստավորման կարողությունների ընդլայնումը ևս մեկ քայլ է՝ ազգային սառցային շղթան ամրապնդելու ուղղությամբ՝ ապահովելով, որ ավելի շատ ընտանիքներ և համայնքներ լինեն պաշտպանված և նվազեցնելով հիվանդության ծանր դեպքերի զարգացման և մահվան վտանգը»:

«Պատվաստանյութերը պահելու համար անհրաժեշտ սարքավորումներով Հայաստանի մարզերը զինելը կարևոր քայլ է` ՔՈՎԻԴ-19-ի դեմ մեր պատվաստումները շարունակելու և պլանային պատվաստումների մեր թիրախներին հասնելու համար։ Մեր սառցային շղթայի կարողությունների շարունակական աճը թույլ կտա ավելի լավ պահեստավորման պայմաններ ապահովել Հայաստանի բոլոր մարզերում», – նշել է ՀՀ Առողջապահության առաջին փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ստացել է մեծ քանակությամբ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից COVAX նախաձեռնության միջոցով առաքված պատվաստանյութերը։ Հետևաբար, պատվաստումներին նոր թափ հաղորդելու նպատակով, սառցային շղթան ամրապնդելու ջանքերը ժամանակի պահանջ էին, ինչի շուրջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է Առողջապահության նախարարության հետ՝ համակարգը և կարիքները նախապես գնահատելու նպատակով: Ավելին, հետագայում այս սարքավորումները կշարունակեն ծառայել երեխաների պլանային իմունականխարգելման ծրագրերին», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

Սառցե սենյակները կահավորված են կորոզիայի չենթարկվող (չժանգոտող) պողպատից հինգհարկանի դարակաշարերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 300 կգ ծանրություն: Դրանք ունեն հատակ, պատեր և առաստաղ, որոնք ապահովում են պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ, արհեստականորեն ստեղծված ջերմաստիճան` +2°C-ից +8°C։

«Սառցե սենյակները սառցային շղթայի կարևոր բաղադրիչն են։ Դրանք արդյունավետ են լոգիստիկ տեսանկյունից, քանի որ ունեն մեծ պահեստային տարողունակություն և չեն պահանջում առանձին սառնարաններ կամ սառցարաններ՝ ապահովելու համար, որ պատվաստանյութերը պահպանվեն պատշաճ ջերմաստիճանում և չկորցնեն իրենց արդյունավետությունը: Մեծ սառցե սենյակները, որոնցից մեկը կտեղադրվի Երևանում, մյուսը՝ Շիրակի մարզում, 40 խորանարդ մետր են և կարող են պատվաստանյութեր պահեստավորել մեկ տարվա կտրվածքով: Տարողությամբ ավելի փոքր սառցե սենյակը, որը կտեղադրվի Վայոց ձորի մարզում, 10 խորանարդ մետր է և կարող է պատվաստնայութեր պահեստավորել եռամսյակային կտրվածքով»,- նշել է ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Առաջիկա ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը Հայաստան են առաքելու 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերձայնային սառցարան, և ևս 110 սառնարան։ Այս ամենն ի լրումն ապրիլի սկզբին տրամադրված 80 սառնարաններին և 285 սառցարաններին, որոնք տրամադրվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում»,- ասված է հաղորդագրությունում: