Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բոլոր սահմանային կետերն աշխատում են անխափան:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին առաջացել են սննդամթերքով լի բեռների կուտակումներ՝ կապված վերջին իրադարձությունների և ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու հետ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի:

Այսպես. Ծառայության ենթահսկման ներմուծվող և արտահանվող բոլոր բեռների ձևակերպումները ժամանակին ու արագ ապահովելու, ինչպես նաև հնարավոր կուտակումները բացառելու նպատակով՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանումները՝ սահմանային բոլոր հսկիչ կետերը, սպասարկման կենտրոնը, նմուշառման բաժինները, ինչպես նաև մարզային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումները, կգործեն աշխատանքային 24-ժամյա ռեժիմով:

Անկախ ստեղծված իրավիճակից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականություններն ու գործառույթները: