Ուժի կիրառման վերաբերյալ քննություն պետք է լինի, բայց ցուցարարներն էլ իրենց պարտականություններն ունեն․ Լին Թրեյսի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Անկախ և բարեվարք դատական համակարգ ունենալը շատ կարևոր  Հայաստանի հետագա առաջընթացի համար»,- այս մասին մայիսի 20-ին «Հայկական ժողովրդավարություն» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանը կարևորեց նաև ոստիկանության բարեփոխումները:

«Բողոքի ակցիաների, ցույցի հետ կապված մտահոգություն կա, մենք տեսել ենք հաղորդումները, տեսել ենք ուժի կիրառման տեսանյութերը։ Պետք է հետաքննություն անցկացվի, այս հարցերում պետք է հաշվետվողականություն լինի։ Այդպիսի մոտեցում Հայաստանի կառավարության կողմից կա։ Խնդիր է դրված հարգել ցուցարարների խաղաղ հավաքների, ակցիաներ անցկացնելու իրավունքը, նաև լրագրողների կողմից անխաթար լուսաբանման իրավունքը»,- նշեց Թրեյսին։

Դեսպանն ընդգծեց, որ ցուցարարները ևս ունեն իրենց պարտականությունները, որպեսզի խաղաղ ակցիաներն այնպես անցկացնեն, որ քաոսային կամ անկայուն  իրավիճակ չառաջանա և չխախտվեն այլոց իրավունքները։

Դեսպանը հավելեց, որ ժողովրդավարությունը գործընթաց է  առաջընթաց ապահովելու համար: «Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, և հարցնում են սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ոչ, ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է հաշվետվողականություն ապահովելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու, սակայն դա միայն մի կտոր չէ: Ոստիկանության պարագայում կարևոր է նրանց աշխատանքի հաշվետվողականությունը»,- նշեց նա:

Լին Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներում ևս մշտապես խնդիրներ են լինում ոստիկանների վարքագծի հետ կապված. «Դա մի ուղղություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է բարեփոխումներ իրականացնել, այսինքն՝ սա իրավիճակ չէ, որը բնորոշ է միայն Հայաստանին: Կարևորն այն է, որ այդ հարցերում լինի հաշվետվողականություն»,- ասաց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: