Ճանաչողական այցով Գյումրիում է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդականը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հարավային Կովկասում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիﬕր Շկոլնիկովին: Ինչպես հայտնում են մարզպետարանից, հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրադավարությանն առնչվող հարցերի։

«Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն իմ աշխատանքային կարևոր ուղղությունն են եղել։ Դեռ օրենսդիրում աշխատանքի ժամանակ եղել եմ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում և իմ աշխատանքի թիրախում այս բնագավառում առկա հիմնախնդիրներն էին, հիմա էլ, որպես գործադիրի ներկայացուցիչ, ջանքերս մարդկանց հիմնախնդիրների լուծմանն են միտված։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու այս ոլորտին վերաբերող հարցեր»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, խոցելի խմբերի ներկայացուցիչների հոգսերն, ինչպես նաև՝ Արցախից տեղահանվածների խնդիրներն ու հետպատերազմյան շրջանի հումանիտար ու գերեվարվածների ընտանիքների հիմնահարցերը։

Վլադիﬕր Շկոլնիկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ նշել, որ մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքները՝ կարևորելով մարզային մակարդակում իրականացվելիք բարեփոխումներն ու ձեռնարկվող քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության արդյունքում համակողմանի մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում։