Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան. ՀՀ ֆինանսների նախարարություն

Լուրեր

06.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
06.03.2026 | 10:54
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը 3 պարտությամբ է ավարտել պայքարը ԵԱ-ի որակավորման փուլում
06.03.2026 | 10:51
Որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքեր, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի․ հրապարակվել են IRI-ի հետազոտության արդյունքները 
06.03.2026 | 10:36
ԱՄՆ-ը հայտարարել է ավելի քան 30 իրանական նավ խորտակելու մասին
06.03.2026 | 10:24
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը և «լավ առաջնորդի» դերի համար թեկնածուներ ունի
06.03.2026 | 10:15
Fly One Armenia-ն Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել
06.03.2026 | 10:05
Իրանը կարող է հակազդել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը. Արաղչի
06.03.2026 | 09:54
Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ
06.03.2026 | 09:54
Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին
06.03.2026 | 09:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06.03.2026 | 09:33
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում․ «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել է
06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը  բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան: