Վարչապետի որոշմամբ արդարադատության նոր փոխնախարար է նշանակվել
Քաղաքականություն
20.05.2022 | 11:33ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում նշանակվել է Արմենուհի Հարությունյանը։