Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը

Լուրեր

19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Բոլորը

Այսօրվանից՝ մայիսի 20-ից, մեկնարկում է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը: Մրցույթի կայքում https://www.varpetarmenia.am/ շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով արդեն որոշվել են այն 12 արհեստագործական ուղղությունները, որոնցով անցկացվելու է մրցույթը․ տեղեկացնում են IDeA հիմնադրամից։

«Այդ ուղղություններն են.

1. Գինեգործ
2. Գորգագործ
3. Դերձակ
4. Զարդագործ
5. Զոդող
6. Խոհարար
7. Կահույքագործ
8. Կոշկակար
9. Հրուշակագործ
10. Ավտոմեխանիկ
11. Նվագարանագործ
12. Պատշար

Հայաստանի և Արցախի վարպետները (23 տարեկան և բարձր), որոնց գործունեությունը համընկնում է վերոնշյալ 12 ուղղությունների հետ, այսօրվանից կարող են առաջադրվել՝ https://www.varpetarmenia.am/ կայքի միջոցով:

Առաջադրումը կատարվելու է հետևյալ եղանակով. կայքում ընտրելով «Դառնալ մասնակից» կոճակը, անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ և ներբեռնել վարպետի գործունեության մասին կարճ տեսանյութ (ցանկացած ձևաչափի): Ինքնաառաջադրվել կարող են ինչպես վարպետները, այնպես էլ քաղաքացիները կարող են առաջադրել իրենց ծանոթ վարպետներին: Նրանք, ովքեր դժվարություն կունենան հարցաթերթիկը լրացնելու կամ տեսանյութի հարցում՝ կարող են զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով, նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ մրցույթի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/best.varpet:

Բացի այդ, մրցույթի տարբերանշանով շրջիկ ավտոմեքենան՝ վարպետամոբիլը, մայիսի 30-ից կշրջի բոլոր մարզերում՝ տեղեկացնելով մրցույթի մասին և օգնելով առաջադրվել մրցույթի հավակնորդներին:

Առաջադրումների փուլը կավարտվի հունիսի 30-ին: Դրանից հետո մասնագիտական ընտրող հանձնաժողովը, ստացված տեղեկատվության հիման վրա, կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուների, որոնք էլ կանցնեն մրցույթի հաջորդ փուլ: Մրցույթի երկրորդ փուլն անցակցվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և աջակցություն կստանան մրցույթի գործընկերների կողմից։

Նախատեսվում է, որ մրցույթը կդառնա ամենամյա: Մրցութային ուղղությունները հանրային քվերակությունների միջոցով ամեն տարի կարող են փոխվել: Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես մրցույթի հաղթող վարպետները, այնպես էլ նախորդ փուլերի մասնակիցները։

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Մրցույթը նպատակն արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։

Մրցույթի կազմակերպիչները համագործակցելու են հանրապետության բոլոր մարզերի ու համայնքների հետ՝ ընտրելու և ներգրավվելու համար լավագույն վարպետներին»,- ասված է հաղորդագրությունում։