Ընդդիմությունը կոշտ է խոսում Արևմուտքի հետ, ադեկվատ չէ գլոբալ իրավիճակին, իշխանությունը՝ ևս․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել,իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․Տիգրան Աբրահամյան
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ, թե նա լռում է Նիկոլ Փաշինյանի բռնապետության մասին։ Դեսպան Լին Թրեյսին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է՝ աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, և հանձնառու է կառուցել այնպիսի ապագա, որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են և այն ճանապարհը, որ ընտրեց հայ ժողովուրդը 2018-ին և վերահաստատեց 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բացի այդ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ դեսպան Թրեյսիին հետ կանչելու և նոր դեսպանով փոխարինելու պահանջով։

Արդյո՞ք իշխանության գալ հավակնող ընդդիմադիր այս ուժը ճիշտ է հաշվարկել ապագա աշխարհաքաղաքական զարգացումները՝ մեղադրանքներ հնչեցնելով ԱՄՆ-ի ուղղությամբ նաև Ղարաբաղի հարցում, երբ ուկրաինական պատերազմում ՌԴ-ն մեծ կորուստներ է կրում, և անհաջողություն է կանխատեսվում, որի հետևանքով, գուցե, ավելի մեծանա ԱՄՆ-ի դերը Հարավային Կովկասում։

Քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ի հարցազրույցում այս հարցին պատասխանելով՝ նշում է․ «Ինչպես ներկա վարչախումբն ադեկվատ չէ աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց հետևանքներն է կրում, նույնը նաև ընդդիմությանն է վերաբերվում։ Ընդհանրապես անադեկվատ են՝ ոչ մի ծրագիր չեն ներկայացրել, ոչ մի քայլերի շարք չեն ներկայացրել, թե ինչպես են իշխանափոխություն իրականացնելու, և չեն նշում, որովհետև չգիտեն, թե ինչպես են դա անելու։ Շարքը կարելի է շարունակել»։

Իսկ ինչո՞վ պայմանավորել ընդդիմության որդեգրած կուրսը՝ ռուսական շեշտադրումներով և Արևմուտքին ուղղված քննադատությամբ։

«Իրենց այս ակտիվությունը պայմանավորված է արտաքին գործոններով։ Արևմուտքի հետ կոշտ խոսակցության կուրսով և պրոռուսական ուղղվածության ընդգծելով, առաջ գնալով՝ իրենք չեն հասկանում, որ դա անհամահունչ վարք է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ»,- ասում է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան