Վահրամ Դումանյանն ընդունել է Սերբիայի դեսպանին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ: Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան և ընդգրկուն մի շարք ոլորտներ, հետևաբար գերատեսչության գործունեությունն առնչվում է Հայաստանի գրեթե յուրաքանչյուր անձի և ընտանիքի: Վահրամ Դումանյանը կարևորել է, որ երկու կողմերի մոտ առկա է պատրաստակամություն՝ ընդլայնելու համագործակցությունը, և առաջարկել է դիտարկել Սերբիայի համալսարաններից մեկի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությունը: Նա շեշտել է, որ հայագիտական կենտրոններ են գործում մի շարք պետություններում: Դեսպանը ողջունել է այդ առաջարկը և նույնպես կարևորել նմանօրինակ նախաձեռնության իրագործման հնարավորությունը:

Տատյանա Պանայոտովիչն իր հերթին հավաստիացրել է, որ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Դեսպանի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանության ոլորտում Սերբիան ունի բավականին մեծ փորձ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցությամբ այդ երկրի միջնադարյան հուշարձանները տարբեր հարձակումներից պաշտպանելու տեսանկյունից:

Տատյանա Պանայոտովիչն առաջարկել է համագործակցել նաև թարգմանչական, հրատարակչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ Ուջան գյուղում անցկացվող «Ծիրանի ծառ» ֆիլմերի փառատոնի ընթացքում այս տարի կայանալու է սերբական ֆիլմերի ցուցադրության օր:

Դեսպանը նաև գոհունակությամբ փաստել է, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսվում է բացել սերբերենի ուսումնասիրության ամբիոն: Նրա խոսքով՝ «Աշխարհը Սերբիայում» ծրագրի շրջանակում երկու հայ ուսանողներ կարող են կրթություն ստանալ Սերբիայի բուհերում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հուշագրի ստորագրման, համատեղ այլ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրունում։