Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
07.02.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 7-ի դրությամբ
07.02.2026 | 10:52
Լարս ավտոճանապարհը բաց է
07.02.2026 | 10:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
07.02.2026 | 10:07
Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Բոլորը

 

Հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու կողմի ներկայացրած  առաջարկների փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Անվտնգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ: Մենք այս հարցը, բնականաբար, Բրյուսելում բարձրացրել էինք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց՝ հայկական կողմը խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ պահի ընդհանուր հայտարարի գալու հույս ունի: «Քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի: Եվ այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»,-նշեց նա:

«Մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ, և փորձելու ենք առաջ շարժվել»,- հավելեց ԱԽ քարտուղարը:

Մանրամասները՝ տեսանյութում: