Միջազգային գործընկերների արձագանքը դրական է․ Հայաստան կժամանի 39 երկիր․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Եվրոպայի երևանյան մրցաշարը նոր նշաձող կսահմանի: Այսօր հրավիրված ասուլիսում այս կարծիքը հայտնեց Հայաստանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ,  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մենք նմանատիպ խոշոր մարզական իրադարձություն վաղուց չենք հյուրընկալել Հայաստանում և թե´ պետությունը, թե´ ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են լավագույնը` մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այն գնահատականները, որ ստանում  ենք միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար»,- ասաց Հարությունյանը: Նա շեշտեց, որ բոլոր մասնակից պատվիրակությունների և մարզիկների մասին հոգ տարված է:

«Մենք տրամադրված ենք լավագույն արդյունքներից մեկը սահմանելու Եվրոպայի այս առաջնությունում:  Առաջնության ընթացքում բռնցքամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչներին կհյուրընկալենք Հայաստանում»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը չնշեց բացման արարողության վերաբերյալ մանրամասները, սակայն ընդգծեց, որ շոուն լինելու է Հայաստանում վերջին տարիներին կազմակերպված միջոցառումների ավանդույթներով:

Նշենք, որ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Մանրամասները՝ տեսանյութում: