Ռուսները դարձել են Թուրքիայում անշարժ գույքի հիմնական օտարերկրյա գնորդները

Լուրեր

06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները վկայում են, որ երկրում անշարժ գույքի վաճառքն ապրիլ ամսին աճել է 38,8 տոկոսով և կազմել 133,058 տուն։ Միաժամանակ, նշվում է, որ ռուսաստանցիներին կրկնակի անգամ ավելի շատ տուն է վաճառվել մեկ տարի առաջվա տվյալների համեմատ, երբ նրանք Թուրքիայում ֆինանսական ապաստան էին փնտրում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Տվյալների համաձայն՝ օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքի գործարքներն աճել են 58,1 տոկոսով։ Ռուսաստանի քաղաքացիները ցուցակի առաջին տեղում են՝ մարտի 547 տան ցուցանիշից հասնելով 1152-ի։ Նրանց հաջորդում են իրանցիներն ու իրաքցիները։

Անշարժ գույքի ոլորտի շատ ընկերություններ նշում են, որ հարուստ ռուսները գումարներ են ներդնում Թուրքիայում և ԱՄԷ-ում անշարժ գույքի մեջ՝ ֆինանսական ապաստան փնտրելով Ուկրաինա ՌԴ ներխուժման և արևմտյան պատժամիջոցների ֆոնին։

Տվյալները նաև ցույց են տվել, որ ապրիլին հիփոթեքային վաճառքները, նախորդ տարվա համեմատ, աճել են 82,9 տոկոսով՝ հասնելով 32,030-ի և կազմելով տվյալ ժամանակահատվածի ընդհանուր վաճառքի 24,1 տոկոսը:

Թուրքիան քաղաքացիություն է առաջարկում ռուսներին ու այլ երկրների քաղաքացիների, որոնք ամենաքիչը 250,000 դոլար են ծախսում սեփականության գնման համար։ Կառավարության որոշմամբ՝ այդ շեմը հաջորդ ամիս կբարձրանա 400,000 դոլարի։

Հավելենք, որ Թուրքիան հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցներին, հակառակը, ռուս օլիգարխներին ու գործարարներին հրավիրում է երկիր՝ ներդրումների։

Էմմա Չոբանյան