«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում շարունակել պայքարը մինչև հաղթական ավարտի արձանագրումը

Լուրեր

22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
Բոլորը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը.

Վերջին օրերի զարգացումները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի  հավաստիացումները, որ չեն խոչընդոտելու վարչապետի ընտրությանը, միաժամանակ համեմելով պետության և Արցախի անվտանգության մասին  քարոզչությամբ, Ազգային ժողովում քննարկումը և քվեարկությունը ցույց տվեց, որ հանրապետականների համար գոյություն չունի որևէ սրբություն, նույնիսկ հայ ժողովրդի հանդուրժողականությունն իրենց սրիկայությունների, թալանի, ապօրինությունների նկատմամբ, նրանք մնացին անհաղորդ և շարունակեցին նույն գործելաոճը, ավելին՝ հատեցին թույլատրելի սահմանը՝ դիմելով այլ պետություններին, նույնիսկ՝ Ադրբեջանին՝ աջակցելու իշխանությունը պահելու հարցում։

Հնարավոր էր 57 հանրապետական անհայրենիք ավազակները դարձի գային, հաշվի նստեին ըմբոստացած ժողովրդի պահանջի հետ, եթե չլիներ նրանց պարագլուխների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճնշումները։

 Ռ․ Քոչարյանը և Ս․ Սարգսյանն իրենց իշխանավարման  ընթացքում Հայաստանը ասպատակեցին, միլիոնավոր հայրենակիցների տնավեր արեցին, պարտադրեցին արտագաղթի, այնուամենայնիվ՝ նրանք վախենում են հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի և երկու տասնյակ պետական ու քաղաքական գործիչների սպանությունների հնարավոր բացահայտումներից։

 Այո՛, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ Հայաստանում պետք է հաստատվի համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ, ինչը հնարավոր է, եթե կանխվի Ս․ Սարգսյանի և Ռ․ Քոչարյանի ներկայությունն ու միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին։ Հայաստանում արդեն առկա է համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ՝ հանած Ս․Սարգսյան և Ռ․ Քոչարյան։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում շարունակել պայքարը չարիքի իշխանության դեմ մինչև հաղթական ավարտի արձանագրումը։

 

 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

 Նախագահ                                                                              Պետրոս Մակեյան