Կանադան արգելում է Պուտինի, Լավրովի և Շոյգուի մուտքը երկիր․ պատժամիջոցներն ընդլայնվել են

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Կանադան որոշել է ընդլայնել սահմանափակումները Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք կանադական պատժամիջոցների տակ են ուկրաինական պատերազմի պատճառով, գրում է VOA-ն։

Նրանց թվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Համապատասխան օրինագծի ընդունումից հետո նրանք և նրանց ընտանիքի անդամները չեն կարողանա մուտք գործել Կանադա, հայտարարել է Կանադայի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն։

Կանադայի սահմանային ծառայությունների գործակալությունը պարզաբանել է, որ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել ներգաղթի մասին օրենքում։ Փոփոխությունների համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք և նրանց ընտանիքի անդամները չեն կարողանա այցելել Կանադա, ստանալ կանադական վիզա և կարող են վտարվել երկրից։

Կանադայի պատժամիջոցների ցուցակում հայտնվել է գրեթե հազար մարդ, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Նախկինում Պուտինին և Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել էր մուտք գործել Ավստրալիա և Նոր Զելանդիա։

Տաթև Ֆռանգյան