Ասում էին՝ օր ու արև չեն տալու մեզ․ այս օրենքի շահառուներից շատերը դրսում են․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է  կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Այն հանձնաժողովի նիստում ներկայացրեց  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախագծով նախ առաջարկվում է ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը, և բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից այդ հասկացության շրջանակում ներառել նաև այն անձանց, որոնք ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով:

ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նկատեց, որ քննարկվող օրենքի շահառուներից շատերը այս պահին դրսում են. «Քննարկվող օրինագծի հետ ամենաշատ առնչվող մարդիկ այսօր գտնվում են փողոցում և պայքարում են ինչ-որ անհասկանալի բաների դեմ»:

«Ասում էին, որ գալու են խորհրդարան և օր ու արև չեն տալու մեզ, չեմ հորդորում վերադառնալ, ինձ հետաքրքիր չէ, կվերադառնան, թե ոչ, բայց պետք է այսպիսի օրենքների հետ կապված քննարկումներ անենք և հասկանանք՝ ովքեր են փողոցում և ինչ է կատարվում այնտեղ: Շատ կարևոր օրենք ենք քննարկում և ցավում եմ, որ միայն իշխանութան ներկայացուցիչներն են մասնակցում այս քննարկմանը»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: