300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը, որի իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր․ տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։

«Հիշյալ գործերով իրականացված նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացուցողական տվյալներով հիմնավորվել է, որ ընդհանուր 159 ԱՀ քաղաքացի, չունենալով ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված աջակցությունը ստանալու իրավունք, նշված որոշման սխալ մեկնաբանման ու կիրառման արդյունքում ներառվել էր շահառուների ցանկում և ստացել հատկացվող 300.000 դրամի չափով աջակցությունը: Այդպիսով ՀՀ պետական բյուջեից որպես սոցիալական աջակցություն ավել է վճարվել ընդհանուր 47.700.000 դրամ գումար: Հիշյալ գումարի մի մասը քաղաքացիների կողմից կամովին հատուցվել է, իսկ մնացյալների վերաբերյալ հաղորդվել է ՀՀ իրավասու մարմնին՝ անհիմն հարստացած անձանց նկատմամբ գույքային պահանջ ներկայացնելու հարցը քննարկելու համար:

Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է՝ սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։