Փաշինյանը Պուտինի ներկայությամբ քննադատել է ՀԱՊԿ-ին. ի՞նչ փոփոխություններ սպասել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարների ներկայությամբ կոշտ քննադատել է կազմակերպության գործունեությունը: Երեկ Կրեմլում ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցող Փաշինյանը, դժգոհելով ՀԱՊԿ-ի արձագանքներից, նշել է, որ կառույցը համարժեք չի արձագանքել նախորդ տարի այս օրերին ադրբեջանական զորքերի Հայաստան ներխուժմանը:

«Անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքեց այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել էր Փաշինյանը։

ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետը քննադատել է նաև Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործարքները: Այս պետությունները միլիարդավոր դոլարների զենք են վաճառել Ադրբեջանին: Մասնավորապես, ՌԴ-ն միայն 2015-18 թվականներին 5 միլիարդ դոլարի զենք է մատակարարել ադրբեջանական բանակին: 2018-ին էլ Բելառուսը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել:

Վլադիմիր Պուտինը նիստի ընթացքում, իսկ հետո՝ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը որևէ կերպ չի անդրադարձել Հայաստանի վարչապետի քննադատություններին: Ինչո՞ւ են Երևանի՝ ամենաբարձր մակարդակով հնչեցրած դժգոհություններն անպատասխան մնում: Հայաստանի իշխանական վերնախավից ընդգծված ռուսամետ հայացքներով աչքի ընկնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի քննադատություններն արդեն մեկ տարի անպատասխան թողնող Կրեմլի գործելաոճն այսպես է մեկնաբանում. «Այդ արձագանքը մենք պատկերացնում ենք, որ նույն պահին պետք է ինչ-որ կոճակ սեղմվի և ինչ-որ բան տրաքվի կամ գործողություն կատարվի: Այդ արձագանքը ներքին խոսակցություններով է լինում, մենք չգիտենք, թե դրանից հետո ինչ է զրուցել Պուտինն Ալիևի հետ»։

Ալեն Սիմոնյանը, այնուհանդերձ, վստահ է՝ Փաշինյանը Կրեմլում Պուտինին փոխանցել է հայ ժողովրդի դժգոհությունը:

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ այս ելույթով Նիկոլ Փաշինյանը կանխում է Մոսկվայի և Մինսկի այն ակնկալիքները, ըստ որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները Ռուսաստանին աջակցելու են Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմում:

2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը ևս քննադատել էր ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զնեք վաճառելը և նրանց լռությունը, երբ այդ զենքով կրակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սերժ Սարգսյանը դաշնակիցներին հորդորել էր ադրբեջանական սադրանքերից հետո գոնե հեռախոսազանգով հետաքրքրվել, թե ի՞նչ է կատարվում դաշնակից Հայաստանում:

Ինչո՞ւ են Հայաստանից հնչող քննադատությունները մշտապես անպատասխան մնում Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների կողմից: Հովսեփ Խուրշուդյանը նշում է՝ Կրեմլը Հայաստանին օգնելու ցանկություն չունի:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումները տեղին էին, սակայն, պայմանավորված ՀԱՊԿ անդամ պետությունների ով լինելով, ըստ նրա, վարչապետի խոսքերը Հայաստանի անվտանգությանը որևէ օգուտ չեն տա:

Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովին հաջորդած Փաշինյան-Պուտին առանձնազրույցի բաց հատվածի ընթացքում երկու երկրների ղեկավարներն այս հարցերին անդրադարձ չեն կատարել: Իսկ ի՞նչ են Պուտինն ու Փաշինյանը խոսել ՀԱՊԿ-ի անգործության մասին փակ դռների հետևում՝ անհայտ է: Առաջիկայում, եթե կառույցից դրական ազդակներ չլինեն, ենթադրելի կլինի, որ Ռուսաստանի համար Հայաստանի անվտանգությունն էական չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան