ՀԱՊԿ-ն ոտքից գլուխ մեղավոր է ՀՀ-ի առաջ․ Նիկոլ Փաշինյանի ձայնը շատ ավելի բարձր կարող էր լինել․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
18.08.2026 | 13:59
Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է 33%-ի՝ նվազագույնը պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում
18.08.2026 | 13:50
Արեգնազ Մանուկյանի և դստեր հանդիպման արգելքի մասին տեղեկություն ենք ուզել իրավապահներից. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:42
ՌԴ-ում բնակիչներին տուգանում են՝ վառելիքի դեֆիցիտի վրա իշխանությունների ուշադրությունը հրավիրելու փորձի համար
18.08.2026 | 13:31
Կողմ եմ համագործակցությանը. Լիլիթ Գալստյանը` Աննա Հակոբյանի՝ բռնության դեմ պայքարի արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:23
Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:14
Նորածնին դրսում թողած անձը դեռ չի հայտնաբերվել․ Ցուցուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 13:05
Դաշնակցությունը իրավունք չունի ամբողջ սփյուռքի անունից խոսել․ Արման Եղոյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:57
«Յաբլոկո»-ն պարտվեց․ ՌԴ ԿԸՀ-ն կուսակցությանը հանել է Դումայի ընտրությունների քվեաթերթիկից
18.08.2026 | 12:56
Դալար գյուղում չրերի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով
18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
Բոլորը

«ՀԱՊԿ-ն ոտքից գլուխ մեղավոր է Հայաստանի առաջ, և այդ առումով Նիկոլ Փաշինյանի ձայնը կարող էր շատ ավելի բարձր, հիմնավոր լինել ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված մոսկովյան գագաթնաժողովում։ Եվ եթե օգտվենք Լուկաշենկոյի բառապաշարից՝ շատ ավելի անտակտ կարող էր լինել Փաշինյանի խոսքը, որքան անտակտ է ինքը՝ Լուկաշենկոն»,- Factor TV-ի հարցազրույցում այսպիսի գնահատական է հնչեցնում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը։

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է դաշինքին՝ Հայաստան ադրբեջանական զինուժի ներխուժմանը պատշաճ չարձագանքելու համար։ Շեշտել է, որ ՀՀ-ն դիմել է ճգնաժամային իրավիճակների մեխանիզմը գործարկելու, բայց արձագանքը չի եղել սպասվածի պես։

Բացի այդ, վարչապետը հիշեցրել է, որ տարիներ շարունակ ՀԱՊԿ անդամ երկրները Բաքվին զենք էին տրամադրում. «Մենք երկար ժամանակ բարձրացնում էինք Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի հարցը: Այդ զենքն օգտագործվել է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է»:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ի անդամները մշտապես դեմ են քվեարկել Հայաստանին միջազգային կառույցներում, 2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ը չօգնեց ՀՀ-ին, և ոչ էլ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Մինչև հիմա ՀԱՊԿ-ը մտածում է՝ ինչպես վարվել ՀՀ-ի սահմանախախտման հետ։ Այդպիսի դաշինք չի լինում։ Գործնականում Նիկոլ Փաշինյանը կարող էր շատ հանգիստ ասել՝ իսկ Հայաստանի ինչի՞ն է պետք այս ՀԱՊԿ-ն։ Բայց դա նշանակելու էր ուղիղ հակադրություն ՌԴ-ի հետ, որի նախագահն է ստեղծել այդ դաշինքը՝ որպես իրեն հենարան»,- ասում է Անահիտ Ադամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան