39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով

Լուրեր

19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքը. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 32-ամյա տղամարդու կողմից, 2022թ. մայիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, ով հայտնել է իր նկատմամբ սպանության սպառնալիքներ կատարելու, իրեն առևանգելու մասին:

Նախնական տվյալներով՝ տարիներ առաջ տեղի ունեցած վիճաբանության շուրջ պարզաբանում է տեղի ունեցել 32-ամյա տղամարդու և նրա ընկերոջ բարեկամի միջև, որի ընթացքում վերջինս, ատրճանակով սպառնալով փափուստի դիմելու դեպքում սպանել, տղամարդու կամքին հակառակ նրան տեղափոխել է իր առանձնատուն, ձեռքերը և ոտքերը կապել, էլեկտրական պտուտակահանով վնասել ձեռքը, բռունցքով հարվածել դեմքին, ստիպել տարբեր աշխատանքներ կատարել: Օրեր անց, 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, օգտվելով ձեռքերը և ոտքերը կապված չլինելու և տանտիրոջ անուշադիր լինելու հանգամանքից, տղամարդը դիմել է փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 133-րդ հոդվածի 1-ին մասով։ Քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է քաղաքացուն առերևույթ առևանգած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1982թ. ծնված բնակիչ է:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, օրենքով սահմանված կարգով կատարվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրի խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են էլեկտրական պտուտակահան, փայտյա մահակ, ապակե կաթոցիչներ` պատերին մոխրացած հետքերով, կռփազենք, կանեփի բույսի սերմերի նմանվող կանաչավուն սերմեր,ծալովի դանակ, կանեփի թփեր:

Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ մարդու առևանգման, մարդուն ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, և հարցաքննվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։