Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 26 թավջութակահար 14 երկրից

Լուրեր

07.02.2026 | 14:00
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
07.02.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 7-ի դրությամբ
07.02.2026 | 10:52
Լարս ավտոճանապարհը բաց է
07.02.2026 | 10:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
07.02.2026 | 10:07
Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Բոլորը

Հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 26 թավջութակահար 14 երկրից՝ Վրաստան, Իսպանիա, Բելգիա, Կանադա, Ռուսաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան, Շվեյցարիա, Իտալիա, Ռումինիա, Մեքսիկա, Բելառուս, Հայաստան։ Վերջիններս ժյուրիի որոշմամբ հաղթահարել են նախընտրական փուլը և մրցույթի 1-ին փուլին մասնակցության իրավունք ստացել․ տեղեկացնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։

«Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Երկրորդ և երրորդ փուլերում կատարման պարտադիր ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները կարժանանան դրամական պարգևների։ Նախատեսվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ, որոնք կհանձնվեն պարգևատրման արարողության ժամանակ:

Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականից անդամակցում է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC): Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն»,- ասված է հաղորդագրությունում։