Բռնցքամարտի կանանց ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից

Լուրեր

08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Իռլանդիայի ներկայացուցիչ Լիզա Էդելի հետ և 0-5 հաշվով պարտություն կրելով՝ դուրս մնացել հետագա պայքարից․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հաղթանակի դեպքում Անին առնվազն բրոնզե մեդալ կապահովեր: Մինչ այդ Անին մեկնարկային մենամարտում առավելության էր հասել ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ, իսկ երկրորդ փուլում 5-0 հաշվով հաղթել էր ճապոնուհի Անիսա Տսուբատային:

Ավելի վաղ մեր երկրի ներկայացուցիչներ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը երկրորդ շրջանում պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ազիզա Յակուբովային, իսկ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան զիջել էր Թուրքիայի ներկայացուցչուհուն և լքել պայքարը:

Մեծահասակների պայքարում իր նորամուտը նշող Գայանե Տեր-Բարսեղյանն էլ (48 կգ) մեկնարկային մենամարտում ավելի վաղ պարտվել էր լեհուհի Նատալյա Ռոկին։

Այսպիսով՝ Հայաստանի կանանց հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի առաջնությունից: