Եթե արգելք չկա՝ պաշտոնյայի բիզնեսը մասնակցում է այդ ոլորտի գնումներին, դառնում է թափանցիկ կոռուպցիա․ Սոնա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 10:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին. Դատախազություն
20.03.2026 | 09:53
Իրանը հայտնել է ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին
20.03.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 09:29
Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկել
19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
Բոլորը

Հայաստանում բաց կառավարման համակարգի ներդրումը տևել է տարիներ։ Դրա առանձին տարրերից են նաև կազմակերպությունների, ընկերությունների իրական շահառուների բացահայտման գործընթացը։ Այս համակարգի և առհասարակ թափանցիկության մասին Factor TV-ի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ ծրագրի շրջանակում զրուցել ենք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ։

Տիկի՛ն Այվազյան, խոսում ենք իրական շահառուների և, ընդհանրապես, պետությանը հասանելի տվյալների թափանցիկությունից։ Գլոբալ հարց՝ ինչի՞ համար է առհասարակ պետք թափանցիկությունը։

Ընկերությունների իրական շահառուների թափանցիկության անհրաժեշտությունը ծագել է դեռ 2000-ականների սկզբից։ Հիմնականում փողերի լվացման գործընթացներում նկատվել են թաքնված ֆիզիկական անձինք, և տարիներ առաջ՝ մոտ 20 տարի առաջ սկսվել է գործընթացը, բայց մեծ թափ է հավաքել 2013-2014 թվականներին։

Պետությունները, միջազգային կազմակերպությունները հասկացել են, որ որպեսզի հանցագործությունները կանխարգելեն կամ հանցավոր գործարքները, անդրսահմանային կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս կանխարգելեն, անհրաժեշտ է իրական սեփականատերերի որոշակի թափանցիկություն։ Տարբեր տեղերում քննարկումներ լինում են։ Կարևորը՝ մեծ պետություններն էլ, Մեծ յոթնյակը կամ Մեծ քսանյակը, կարծես, իրենց որոշումներում անդրադառնում են այս հարցերին և կարևորությանը։ Այնպես որ, կարծում եմ՝ առաջընթաց կլինի։

-Այսինքն՝ համակարգը տեղում կանգնած չէ, փոփոխվում է։

-Այս պահին բավականին հեռու է կատարյալ լինելուց։ Սա գործընթաց է, որ սկսվել և ընթանում է։ Այս պահին դեռ ոչ շատ երկրներ են իրականում բացել իրենց տվյալները։ Կարևոր է, որ առհասարակ գլոբալ մակարդակով այդ տվյալները թափանցիկ դառնան, որովհետև փոխկապակցվածությունն է ուսումնասիրվում։

Գլոբալիզացիայի այս շրջանում բավական տարածված են տարբեր պետություններում քողարկված, թաքնված սեփականության երևույթները, և մեկ պետության միջոցով այդ հարցը չի կարող լուծվել։

Երբ իրական շահառուների, հանքերի սեփականատերերի և այլ տվյալներ բացահայտվում են, որքանո՞վ է դա բավարար։ Այսինքն՝ բացահայտվեցին, հետո՞։

Դա, իհարկե, հեռու է բավարար լինելուց։ Շատ կարևոր է, անշուշտ, որ քաղաքացիներն իմանան, թե իրենց երկրում գործող, հատկապես ինչ-որ արտոնյալ իրավիճակներում գործող կամ հանրային ռեսուրսներին տիրապետող ընկերությունների հետևում ովքեր են կանգնած, ովքեր են տնօրինում, վերահսկում, ովքեր ունեն բաժնեմասեր։ Սա շատ կարևոր տեղեկատվություն է, հատկապես՝ ժողովրդավարական պետություններում։

Դա, անշուշտ, բավարար չէ։ Այսինքն՝ պետք է լինեն մեխանիզմներ, օրինակ, որ արգելեն քաղաքական ազդեցություն ունեցող անձանց ներգրավումը ինչ-որ գործարքներում, օրինակ՝ պետական գնումներում։

-Խոսքը, օրինակ, պետական պաշտոնյաների մասի՞ն է։

-Պետական պաշտոնյաների, եթե նաև նրանք կանգնած են ինչ-որ ընկերությունների հետևում։ Արգելքներ կան այլ մասով, որ նրանք չպետք է զբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ։ Բայց, իհարկե, մենք գիտենք, որ դա հատկապես Հայաստանում լիարժեքորեն չի իրականացվում։

Հատկապես շատ կարևոր է իրական շահառուների մասին ինֆորմացիայի հասանելիությունը քաղաքացիների համար, որովհետև դրա ամբողջ նպատակը նաև այն է, որ ոչ միայն իրավապահ մարմինները և պետությունը կարողանան իրականացնել ստուգումները, այլև հանրությունը մասնակցի դրան։ Այստեղ շատ կարևոր բաց ունի Հայաստանը։ Դա ամենամեծ բացն է՝ ստուգումներից զատ, որ այդ հասանելիությունը չի ապահովվում քաղաքացիների համար։ Այս պահին միայն ԶԼՄ-ներն ունեն այդ տվյալներին հասանելիություն։

-Մեր գործընկերներից՝ հետաքննող լրագրողներից մեկը նշում էր, որ երբ ընկերությունների և սեփականատերերի շղթա են ուզում բացահայտել, գալիս, պատի են հանդիպում, եթե սեփականատերն այլ երկրում է։ Այսինքն՝ այլևս հնարավոր չէ նրան հետաքննել։ Ինչո՞ւ։

-Դրա համար եմ ասում, որ սա պետք է գլոբալ գործընթաց լինի, որովհետև դեռ կան այդ օֆշորային գոտիները, դեռ կան պետություններ, որոնք չեն ապահովում այդ թափանցիկությունը իրենց պետությունների ներսում։ Օֆշորային գոտիները, ըստ էության, պարտավորվում են սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան հասանելի չդարձնել, և շատ պաշտոնյաներ ու հանցագործներ իրենց ունեցվածքը կամ ընկերությունները հենց այդպիսի տեղերում են գրանցել։

Եվ շատ կարևոր են արտահոսքերի արդյունքում պետությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Այսինքն՝ եթե պետությունը նաև հետևանքներ չի ստեղծում նմանատիպ դրսևորումների համար, այդ թափանցիկությունն ինքնին որևէ բան չի կարող նշանակել։ Եթե դու չես դնում արգելքներ, որ, օրինակ, պաշտոն զբաղեցնող անձանց փոխկապակցված ընկերություններն առնվազն այդ ոլորտի գնումների չմասնակցեն, կամ որոշակի այլ սահմանափակումներ չես դնում, դա անիմաստ է դառնում։ Դա ընդամենը դառնում է թափանցիկ կոռուպցիա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան

 

This TV Program was produced in cooperation with the Freedom of Information Center with support from the Center for International Private Enterprise (CIPE). The views and opinions expressed in the program do not necessarily reflect the views of CIPE.

Հեռուստահաղորդումը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։ Ծրագրում արտահայտված տեսակետներն ու կարծիքները պարտադիր չէ, որ արտահայտեն CIPE-ի տեսակետները։