Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան 9-րդ մրցույթի մրցանակակիրները

Լուրեր

29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
Բոլորը

Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ). տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ երկրորդ հորիզոնականը կիսել են Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Հայկազ Բալումյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան):

Կրտսեր խմբում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Արփինե Կալինինայի կոմպոզիցիայի դասարանի աշակերտները՝ Արտաշես Մոսիկյանը և Հայկ Ջուլհակյանը: Մրցույթի կրտսեր խմբում միավորների բացարձակ հավասարութամբ հաղթող է ճանաչվել միանգամից երկու մասնակից՝ Լյանա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Ուլիխանյան) և Ալեքս Գևորգյանը (դաս.՝ Վաչե Շարաֆյան):

Նշենք, որ բոլոր մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով, պատվոգրերով, նաև ստացել հնարավորություն՝ անվճար ձայնագրվելու նախագծի գործընկեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում, ինչպես նաև մասնակցելու մարզային միասնական համերգին:

Մրցանակակիրները, այս ամենից բացի, ստացել են նաև մրցույթի անվանական գավաթներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ: Դրամական պարգևներ են ստացել նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հավելենք, որ Ժյուրիի կազմում էին կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: